Կրթական ծրագրեր / Դասընթացներ

 

«Աշնանային ներկապնակ» ինտերակտիվ  կրթական ծրագրերի շարք

 

Սիրելի՛ արվեստասերներ, դպրոցական աշնանային արձակուրդների ընթացքում հրավիրում ենք 6-8, 9-14 տարեկան երեխաներին մասնակցելու Հայաստանի ազգային պատկերասրահի «Աշնանային ներկապնակ» կրթական ծրագրին։ 2016թ. հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 5-ը մասնակիցների համար կկազմակերպվեն ինտերակտիվ խաղ-էքսկուրսիաներ, թեմատիկ դասեր, գործնական պարապմունքներ, ինչպես նաև ֆիլմերի և մուլտֆիլմերի դիտումներ: Խմբի անդամների քանակը սահմանափակ է (10-15 երեխա), ուստի խնդրում ենք գրանցվել նախապես:
Խնդրում ենք ուղարկել մասնակցի անունը, ազգանունը, տարիքը, ծնողի կամ մանկավարժի հեռախոսահամարը հետևյալ էլ. հասցեներին՝ nga_education@yahoo.com, մինչև 2016թ. հոկտեմբերի 20-ը, ժամը՝ 13:00-ը։
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝
ՀԱՊ, հեռ.(+37410) 567472

 


«Արվեստ և գրականություն» ամառային դպրոց

Սիրելի արվեստասերներ, 2016թ. հունիսի-հուլիս ամիսներին Հայաստանի ազգային պատկերասրահը (ՀԱՊ) և Գրականության և արվեստի թանգարանը (ԳԱԹ) հրավիրում են 6-8, 9-10, 11-12 տարեկան երեխաներին մասնակցելու «Արվեստ և գրականություն» ամառային դպրոցին։ Ծրագրի շրջանակներում երեխաները հնարավորություն կունենան Պատկերասրահի և ԳԱԹ-ի հավաքածուների միջոցով ծանոթանալ հայ և արտասահմանյան արվեստագետների կյանքին և ստեղծագործություններին: Նրանց համար կկազմակերպվեն ինտերակտիվ խաղ-էքսկուրսիաներ, թեմատիկ դասեր, գործնական պարապմունքներ, ինչպես նաև ֆիլմերի և մուլտֆիլմերի դիտումներ: Յուրաքանչյուր խմբի համար նախատեսվում է շաբաթական երկու այցելություն: Խմբի անդամների քանակը սահամնափակ է (10-15 երեխա), ուստի խնդրում ենք գրանցվել նախապես:

Խնդրում ենք ուղարկել մասնակցի անունը, ազգանունը, տարիքը, ծնողի կամ մանկավարժի հեռախոսահամարը հետևյալ էլ. հասցեներին՝ nga_education@yahoo.com, gatmuseum@mail.ru, մինչև 2016թ. մայիսի 25-ը։

Լրացուցիչ հարցերի դեպքում կարելի է զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝


 


Մանրամասների կամ գրանցման համար կարելի է զանգարահարել ՀԱՊ՝ հեռ.(+37410) 567472, ԳԱԹ՝ հեռ.(+37410) 520611 հեռախոսահամարով կամ գրել nga_education@yahoo.com էլ-հասցեով։

 

Մշտական
ցուցադրություն

Թերլեմեզյան Փանոս Պողոսի

Բրետան (1921)

կտավ, յուղաներկ
67x102 սմ