Թանգարան / Բաժիններ

Ֆոնդերի հաշվառման և պահպանության բաժին

Բաժինը ստեղծվել է 1921 թվականին՝ թանգարանի հիմնադրման պահից: Ընդգրկում է երկու ենթաբաժին՝ ֆոնդերի հաշվառման և պահպանության:
Հաշվառման ենթաբաժինը իրականացնում է պատկերասրահում պահպանվող թանգարանային առարկաների հաշվառումը, հսկում է դրանց շարժը թանգարանի ներսում և թանգարանից դուրս, կազմակերպում է թանկարժեք մետաղներից պատրաստված թանգարանային առարկաների փորձաքննության և հարգադրոշման աշխատանքները: Վերահսկում է թանգարանում պատճենահանման կարգը: Իրականացնում է ֆոնդերի գրանցումը, գույքագրումը:
Պահպանության ենթաբաժինը իրականացնում է ֆոնդապահոցներում գտնվող թանգարանային առարկաների տեղադրումը, քարտագրումը, խնամքը, ինչպես նաև դրանց պահպանության հետ կապված բոլոր միջոցառումներն ըստ տեսակի՝ գեղանկար, գծանկար, փորագրություն, քանդակ, դեկորատիվ-կիրառական արվեստի տարբեր ճյուղեր (գործվածք, ապակի, խեցեգործություն, թանկարժեք մետաղ և այլն):
Ֆոնդերի հաշվառման և համալրման բաժնում են պահվում նաև հուշաձեռագրային ֆոնդի (որպես առանձին բաժին գործել է 1939-2020 թթ.) ձեռագիր աշխատություններ և գրքեր, նոթատետրեր, նամակներ, բացիկներ, անձնական փաստաթղթեր, լուսանկարներ, հեղինակային աշխատանքներ, հոդվածներ պարբերական մամուլից: Ողջ ֆոնդը կազմում է ավելի քան 40 000 պահպանման միավոր (շուրջ 60 000 նյութ): Բոլոր նյութերը ենթարկվում են գիտական մշակման: Նյութերի հարստությամբ առավել ուշագրավ են Փ. Թերլեմեզյանի, Գ. Շարբաբչյանի, Հ. Գյուրջյանի, Վ. Սուրենյանցի, Ա. Ֆեթվաճյանի, Ռ. Շիշմանյանի, Հովհ. Այվազովսկու, Օ. Ավետիսյանի ֆոնդերը: Այդ հավաքածուները նվիրաբերվել կամ կտակվել են պատկերասրահին հեղինակների կամ նրանց ընտանիքների կողմից:
 


Գլխավոր ֆոնդապահ՝ Վեհանուշ Փունարջյան
Հաշվառման ենթաբաժնի վարիչ՝ Նունե Ավետիսյան
Պահպանության ենթաբաժնի վարիչ՝ Գայանե Մարգարյան


Էլ. փոստ vehpun@yahoo.com

 Հեռ. (+374 10) 583463