Բաժինը ստեղծվել է 1988 թվականին, ունի 2 ենթաբաժին՝ Ունիկալ գրաֆիկա և Տպագրական գրաֆիկա: Գրաֆիկայի և փորագրության ֆոնդերում ընդգրկված է շուրջ 12 000 ցուցանմուշ: Դրանց մոտավորապես կեսը կազմում է ունիկալ գրաֆիկան (գծանկար, կավճանկար, ջրանկար, գուաշ և այլն), իսկ մյուս կեսը փայտափորագրության, վիմագրության, լինոփորագրության, օֆորտի նմուշներ են: Ավելի քան 5 000-ը հայ նկարիչների գործեր են:
Բաժնի վարիչ՝ Նունե Թադևոսյան