Թանգարան / Բաժիններ

Գիտակրթական բաժին

 Բաժինը ստեղծվել է 2016 թվականին, այն իրականացնում է ուսումնասիրություններ տարբեր թիրախային խմբերի կրթական և գեղագիտական կարիքների բացահայտման նպատակով։ Ստեղծվում են թեմատիկ ինտերակտիվ կրթական ծրագրեր տարբեր տարիքային և սոցիալական խմբերի համար: Յուրաքանչյուր ծրագիր ենթարկվում է մեթոդաբանական, տերմինաբանական և բովանդակային զուգընթաց գնահատման։ Բաժինը համագործակցում է հանրակրթական և մասնավոր մի շարք դպրոցների, ԲՈՒՀ-երի, այլ հաստատությունների, հասարակական կազմակերպությունների հետ։ Բաժինը կազմակերպում է նաև սեզոնային դպրոցներ, դասախոսություններ, մասնագիտական վերապատրաստման դասընթացներ, արվեստանոցներ, զարգացնող խաղեր և այլն։
Ծրագրերին կարելի է ծանոթանալ և գրանցվել հետևյալ հղմամբ՝  Ինտերակտիվ կրթական ծրագրեր։ 


Բաժնի վարիչ` Մարգարիտա Օհանյան

 Էլ. հասցե` educationaldepartmentnga@mail.ru