Պատկերասրահի գրադարանի գրականությունը հավաքվել է թանգարանի հիմնադրման առաջին իսկ տարիներից՝ գնումների, փոխանցումների և նվիրատվությունների միջոցով: Ֆոնդը հիմնականում կազմված է մասնագիտական գրականությունից՝ արվեստի պատմություն, գեղանկարչություն, գրաֆիկա, քանդակագործություն, կիրառական արվեստ, ճարտարապետություն: Բացի այդ, կան ընդհանուր պատմությանը, հնագիտությանը վերաբերող գրքեր, ինչպես նաև փոքր քանակությամբ գեղարվեստական գրականություն: Գրադարանի ֆոնդն ընդգրկում է տարբեր լեզուներով շուրջ 13 000 միավոր և շարունակում է ակտիվորեն համալրվել: