Թանգարան / Բաժիններ

Մարքեթինգի և արտաքին կապերի բաժին

Բաժինը ստեղծվել է 2017 թվականին։ Այն իրագործում է բազմաբնույթ նախագծեր, որոնք միտված են թանգարանի այցելության քանակի ավելացմանը, գործընկերների և հովանավորների շրջանակի ընդլայնմանը, Հայաստանում և արտերկրում թանգարանի մասին տեղեկատվության տարածմանը: Բաժինն իրականացնում է տարբեր միջոցառումներ, կապեր ստեղծում տեղական և արտասահմանյան կազմակերպությունների հետ մշակութային միջոցառումների, ցուցահանդեսների կազմակերպման նպատակով։
Բաժինը վերահսկում է թանգարանում գործող և առցանց՝ shop.gallery.am խանութների գործունեությունն ու վաճառքը, ապահովում է վաճառվող հուշանվերների և հրատարակությունների տեսականին հարստացնելու ուղղությամբ տարվող աշխատանքները՝ արվեստասեր հասարակության պահանջներին համապատասխան։
2020 թվականին Մարքեթինգի և միջմշակութային կապերի բաժնին միացել է նախկինում գործող Հանրային կապերի բաժինը, որը ստեղծվել էր 2004 թվականին: Շարունակվում է պատկերասրահի միջոցառումների, ցուցահանդեսների լուսաբանումը, մամլո ասուլիսների կազմակերպումը, սերտ համագործակցությունը զանգվածային լրատվամիջոցների հետ, հարցազրույցների հրապարակումը: Սոցիալական ցանցերում՝ Facebook, Instagram, Twitter, Youtube, Tripadvisor, գործում են ՀԱՊ-ի էջերը, թարմացվում է պաշտոնական կայքը` www.gallery.am:
 


Էլ. փոստ ` foreignaffairs@gallery.am