Միջոցառումներ / Ցուցահանդեսներ

23.11.2013 - 00.00.0000

Մուշեղ և Միքայել Մարտիրոսյան-Չալոյանների գորգերի հավաքածուի ցուցահանդես

 Նոյեմբերի 23-ին Հայաստանի Ազգային Պատկերասրահում տեղի կունենա Մուշեղ և Միքայել Մարտիրոսյան-Չալոյանների գորգերի հավաքածուի ցուցահանդեսը նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության 22-ամյակին:

 
Մուշեղ և Միքայել Չալոյանների գորգերի հավաքածու
 
Գործվածքի հարուստ ու համապարփակ  հավաքածուների թվում միանգամայն արժանավոր տեղ ունի  ներկայացված հավաքածուն, որի ժամանակավոր ցուցադրությունը կազմակերպված է Հայաստանի ազգային պատկերասրահում: Հավաքածուի այստեղ ցուցադրվող նմուշների թվում են ֆլամանդական ու ֆրանսիական  գոբելենի 16-19-րդ դարերին վերաբերող աշխատանքներ, որոնք արված են արևմտաեվրոպական գեղանկարչության հայտնի վարպետների կազմած կարտոնների հիման վրա, աչքի են ընկնում կատարման բարձր որակով ու  լավագույնս պատկերացում են տալիս ֆրանսիական ու բելգիական գոբելենի գեղարվեստական ու տեխնոլոգիական արժանիքների մասին:
Հավաքածուի կազմում կան  պարսկական, ինչպես նաև փոքրասիական գորգագործական կենտրոններին ու Միջին Ասիային վերաբերող գորգեր:
Փոքրասիական գորգագործական ավանդույթների ուսումնասիրման առումով մեծ կարևորություն ունի խաչազարդ հորինվածքով բնորոշվող 17-րդ դարով թվագրված “Լորենցո Լոտտո” գորգը:
Այստեղ մեծաթիվ են հայկական գորգերը, որոնցից մի քանիսի վրա կան նաև հայատառ, թվակիր գրություններ: Այս առումով ուշագրավ է 1840 թվականին գործված “Ծաղկանախշ” /Արցախ,/, գորգը: Ցուցադրվում են  “Խնձորեսկ” ,“Փառակա” ,“Խաչգորգ”,  ”Արևագորգ” Արցախի, Տավուշի, Լոռվա, Սյունիքի, Վասպուրականի արևելան  գորգագործական կենտրոններին վերաբերող մի շարք այլ գորգեր: Սակայն հավաքածուի գլուխգործոցները` 18-րդ դարով թվագրված դասական վիշապագորգ է, ու բուսածաղկային գորգերը, որոնք հայոց գորգագործական մշակույթի ուսումնասիրման հարցում ունեն սկզբնաղբյուրային նշանակություն:
Այսպիսով, Մուշեղ և Միքայել Չալոյանների գորգերի հավաքածուն ունի գիտական ու ճանաչողական մեծ նշանակություն, և դրա ցուցադրումը  կարևոր ավանդ է հայոց գորգագործական մշակույթի ուսումնասիրման և  հայոց գորգի հանրահռչակման գործում: 
 
                                                       
      Պատմական գիտությունների թեկնածու, գորգագետ`          
                                                                                                  Աշխունջ Պողոսյան, 
 

Մշտական
ցուցադրություն

Խանջյան Գրիգոր Սեպուհի

Ջեմմայի դիմանկարը (1960)

կտավ, յուղաներկ
78x140 սմ