Միջոցառումներ / Ցուցահանդեսներ

10.05.2014 - 10.07.2014

Հակոբ Հակոբյանի 90-ամյակին նվիրված «Ներհայեցում» ցուցահանդես

   Հոգին տեսանելի է դառնում և ձև է ստանում մարդու ստեղծած արվեստի միջոցով.  արվեստը ալ բնատուր հատկություն է: Կարիք կա՞ մանրանալու` ճարտարապետություն, երաժշտություն, նկարչություն, քանդակագործություն, պոեզիա…ներողամիտ եղեք: Հոգին է, որ չի ապականվում և չի մահանում, ինչպես նյութը: Հոգին  (արվեստը) և մարմինը (նյութը)  տևական անհաշտ կռվի մեջ են: Բոլոր ֆիզիկական բաները հնանում են, մաշվում են, վերջանում են և երբեմն հիասթափությամբ…ամենամեծ հաջույքները, որ ֆիզիկապես հնարավոր է, որ մարդ ունենա, դրա կողքին հիասթափությունը կա, կարծես զուգահեռ գնում են… բոլոր մեծ հաճույքները, ընդհանրապես, բայց հոգևոր հաճույքը… երբեք նա չի հնանում, նրա մեջ է կարծես հիմնական իմաստը, որ նա չի հնանում…և վերջապես ինչ-որ մենք ժառանգում ենք և փոխանցում` մեր հոգին է: §Երկնէր երկիր¦-ը ե՞րբ է գրվել, այս պահուն, երբ կարդում ենք քերթողահոր պատմությունը, երկու հազար տարի առաջ, թե՞ հարյուր հազար տարի առաջ: Շնորհիվ հոգիին (արվեստ), մեր կյանքը չի սահմանփակվում տասնամյակներով, այլ հավիտենական է:   

                                                                                                                  Հակոբ Հակոբյան

Այս ցուցահանդեսը հնարավորություն է ընձեռում առավել ըդգրկուն և ամբողջական ներկայացնել գեղանկարչի ստեղծագործական ողջ ուղին` ներառելով հեղինակային աշխատանքներ  ստեղծագործական տարբեր` այսպես կոչված եգիպտական-սովետական-անկախության շրջափուլերից: Միջոցառման ամբողջականությանն են նպաստում ՀԱՊ հավաքածուի և ընտանիքի սեփականություն հանդիսացող գեղանկարչական, գրաֆիկական և վերջին շրջանի քանդակային  աշխատանքների համատեղ ցուցադրությունը: Եգիպտահայ գեղանկարիչը ուսանել է նախ Կիպրոսի Մելգոնյան վարժարանում, այնուհետև Կահիրեի Գեղարվեստից, Փարիզի Գրան Շոմիեր  ակադեմիաներում: 1962 թ. արտերկրում արդեն հայտնի արվեստագետը, հայրենադարձվելով Սովետական Հայաստան, թարմ շունչ և գեղանկարչական նոր, յուրովի մտածելակերպ ներմուծեց ոչ միայն հայ կերպարվեստ, այլ սովետական արվեստ ընդհանրապես` դառնալով  գեղանկարչական <<խիստ>> ոճի  հիմնադիրներից մեկը: Ավելի ուշ 80-ամյա վրձնի վարպետը սկսեց ներկայանալ նաև քանդակներով: Ստեղծագործական երկարատև տարիների ընթացքում նկարիչն արժանացել է բազմաթիվ կոչումների և պարգևների, անհատական և խմբային ցուցահանդեսներով  ներկայացել ինչպես նախկին ԽՍՀՄ երկրներում, այնպես էլ եվրոպական` Ֆրանսիա, Իտալիա, Գերմանիա, երկրներում, ԱՄՆ-ում և Կանադայում:

     

 Հակոբ Հակոբյան «Ներհայեցում» ցուցահանդես 

 

Մշտական
ցուցադրություն

Սարյան Մարտիրոս Սերգեյի

Իմ բակը (1923)

կտավ, յուղաներկ
102x68 սմ