15.08.2014 - 22.08.2014
Խորագիրն ինքնին հուշում է ցուցադրվող ստեղծագործությունների հայեցակարգի երկբևեռությունը: Հայաստանի ազգային պատկերասրահում՝ դասական արվեստի մայր թանգարանում, ժամանակակից արվեստի լեհական ADI ART պատկերասրահը կազմակերպել է 11 լեհ նկարչուհիների ցուցահանդես։ Այն ընդգրկում է լեհական կերպարվեստի երկու բևեռներ ներկայացնող արվեստ, որոնք լրացնում են միամյանց: Ավանդական ձևով արված բնանկարն ու քանդակը հետաքրքիր երկխոսության մեջ են մտնում ավելի համարձակ փոփ գեղանկարչության և էքսպերիմենտալ քանդակների հետ: Նկարչուհիների ստեղծագործությունները միավորում են ընդհանուր գեղանկարչական ասելիքը: Ավելին, փորձ է արվել հասկանալի դարձնել, թե արվեստի այդ ուղղությունները, հակառակ ակնհայտ տարբերություններին, արդյո՞ք սեռով և ազգությամբ պայմանավորված ընդհանուր հիմք ունեն: Նկարիչների տարիքը, նրանց աշխատանքների տեխնիկան և թեման նշված չեն: Կազմակերպիչները հակված են ցուցադրել լեհ կին նկարիչների ստեղծած ժամանակակից արվեստի հնարավորինս լայն շրջանակը: