Միջոցառումներ / Ցուցահանդեսներ

03.11.2022 - 30.09.2023

Մարտիրոս Սարյան․ Գիրք և արվեստ

«Մարտիրոս Սարյան. Գիրք և արվեստ» ցուցահանդեսը ներկայացնում է Մարտիրոս Սարյանի թողած մատենանկարչության հարուստ ժառանգությունը:

Ցուցադրությունը սկսվում է հայ դասականներ Հովհաննես Թումանյանի, Վահան Տերյանի, Եղիշե Չարենցի, Ավետիք Իսահակյանի գրական երկերի նկարազարդումներով: Ներկայացված են գրքային գրաֆիկայի ասպարեզում Սարյանի ստեղծած ինչպես ամենավաղ պատկերազարդումները ռուս հեղինակներ Միխայիլ Լերմոնտովի, Վլադիմիր Էլսների և Վալերի Բրյուսովի գրքերի համար, այնպես էլ Վահան Թոթովենցի, Գուրգեն Մահարու, Միքայել Նալբանդյանի, Մարիետա Շահինյանի ստեղծագործությունների ձևավորումները:

Նկարիչն անդրադարձել է դասագրքերի ու մանկական գրականության պատկերազարդմանը: Գրչածայրի կամ վրձնի մեկ հպումով կյանք առած հեքիաթային մոտիվները մեզ տեղափոխում են դեռևս մանկուց հարազատ ու ծանոթ աշխարհներ…

Ցուցադրությունն ամփոփում են համաշխարհային պոեզիայի գլուխգործոց «Շահնամեից» «Ռոստամ և Սոհրաբ» պոեմի շքեղ նկարազարդումները, որտեղ Սարյանի վիրտուոզ վրձինն ու վառ երևակայությունը պարսկական մանրանկարների ոգով կենդանացրել են արևելյան պատումներն իրենց ամբողջ հմայքով ու խորությամբ:

 Ցուցահանդեսի համադրողներ՝ Հայկուհի Սահակյան, Սեդա Խանջյան

Ցուցահանդեսը կգործի նոյեմբերի 3-ից

Մուտքը՝ Հանրապետության հրապարակից և Արամի փողոցից։

Մշտական
ցուցադրություն

Կալենց Հարություն Տիրատուրի

Իմ բակը (1960)

կտավ, յուղաներկ
89,5x70,5 սմ