23.12.2022 - 25.02.2023
Նկարիչների, նրանց ժառանգների, հավաքորդների նվիրատվությունները մշտապես առանցքային դեր են ունեցել Ազգային պատկերասրահի հավաքածուի ձևավորման գործում: Այդ նվիրատվությունները հարստացնում են թանգարանի ֆոնդերն իրական գլուխգործոցներով: 2021 թ. Ազգային պատկերասրահը նախաձեռնեց «Նվիրատուներ և նվիրատվություններ» լայնածավալ նախագիծը, որի առաջին ցուցադրությունը ներկայացնում էր Հովհաննես Այվազովսկու և նրան առնչվող հայ ծովանկարիչների ստեղծագործությունները:
Ազգային պատկերասրահում բացվում է այս նախագծի երկրորդ ցուցադրությունը, որը ներկայացնում է Արամ Իսաբեկյանի ստեղծագործության կարևոր մաս կազմող դիմանկարների յուրահատուկ շարքը: Մտահղացումից իրականացում ստեղծագործական ճանապարհը բացահայտող ցուցադրությունն ընդգրկում է 20-21-րդ դարերի հայ նշանավոր տարբեր գործիչների դիմանկարներ ու գրաֆիկական ճեպանկար-էսքիզներ:
Ցուցադրության համադրող՝ Մարինա Հակոբյան
Ցուցադրությունը կգործի դեկտեմբերի 23-ից
Մուտքը՝ Հանրապետության հրապարակից և Արամի փողոցից
Մշտական
ցուցադրություն
Անհայտ հայ նկարիչ, 19-րդ դարի 1-ին կես
Քրիստոսի տաճար ընծայումը. Սիմոն ծերունի (1847)
կտավ, յուղաներկ
109x82/118,5x88 սմ