Միջոցառումներ / Ցուցահանդեսներ

23.12.2022 - 25.02.2023

Նվիրատուներ և Նվիրատվություններ. Արամ Իսաբեկյան

 Նկարիչների, նրանց ժառանգների, հավաքորդների նվիրատվությունները մշտապես առանցքային դեր են ունեցել Ազգային պատկերասրահի հավաքածուի ձևավորման գործում: Այդ նվիրատվությունները հարստացնում են թանգարանի ֆոնդերն իրական գլուխգործոցներով: 2021 թ. Ազգային պատկերասրահը նախաձեռնեց «Նվիրատուներ և նվիրատվություններ» լայնածավալ նախագիծը, որի առաջին ցուցադրությունը ներկայացնում էր Հովհաննես Այվազովսկու և նրան առնչվող հայ ծովանկարիչների ստեղծագործությունները: 

Ազգային պատկերասրահում բացվում է այս նախագծի երկրորդ ցուցադրությունը, որը ներկայացնում է Արամ Իսաբեկյանի ստեղծագործության կարևոր մաս կազմող դիմանկարների յուրահատուկ շարքը: Մտահղացումից իրականացում ստեղծագործական ճանապարհը բացահայտող ցուցադրությունն ընդգրկում է 20-21-րդ դարերի հայ նշանավոր տարբեր գործիչների դիմանկարներ ու գրաֆիկական ճեպանկար-էսքիզներ:

Ցուցադրության համադրող՝ Մարինա Հակոբյան

Ցուցադրությունը կգործի դեկտեմբերի 23-ից

Մուտքը՝ Հանրապետության հրապարակից և Արամի փողոցից

Մշտական
ցուցադրություն

Սիմոնյան Հռիփսիմե Լևոնի

Վանա աղջիկ (1969)

փայլաներկ, հրակավ, ջնարակում , ծեփակերտում
բ.71,լայն.19,5 սմ