Միջոցառումներ / Ցուցահանդեսներ

22.06.2023 - 01.06.2024

Այվազովսկի․ Մշտական ցուցադրության վերաբացում

 Երկար դադարից հետո Հայաստանի ազգային պատկերասրահում վերաբացվում է աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ստեղծագործությունների մշտական ցուցադրությունը, որն ընդգրկում է վարպետի՝ ծավալով ու գեղարվեստական արժեքով աշխարհում կարևորագույն հավաքածուներից մեկը:

Վերանորոգված և արդիականացված սրահներում հանրությանն են ներկայացվում շուրջ 50 գեղանկարչական և գրաֆիկական երկեր՝ հայկական և աստվածաշնչյան թեմաներով կտավներ, խաղաղ ու քնարական, խռովահույզ ու փոթորկոտ, խորհրդավոր քողով պարուրված գիշերային ծովի տեսարաններ:

Ցուցահանդեսը կգործի հունիսի 22-ից

Մուտքը՝ Հանրապետության հրապարակից և Արամի փողոցից

Մշտական
ցուցադրություն

Տրոպինին Վասիլի Անդրեևիչ

Հովակիմ Լազարևիչ Լազարյանի դիմանկարը (1822)

կտավ, յուղաներկ
90x75 սմ