28.09.2023 - 30.12.2023
Հայաստանի ազգային պատկերասրահը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ներկայացնում է «Մեր սարերը» լայնածավալ նախագիծը։
Մեկ կոնցեպտի շուրջ կառուցված և պարբերաբար փոփոխվող «Մեր սարերը» մասշտաբային նախագծի շրջանակներում Ազգային պատկերասրահի հավաքածուին պատկանող հանրահայտ կտավներ կցուցադրվեն Հայ հին և միջնադարյան արվեստի ցուցասրահներում, որով և կմեկնարկի համաշխարհային թանգարանների պրակտիկայում լայն տարածում գտած outdoor գովազդային արշավների շարքը՝ ընդգրկելով Երևանը և Հայաստանի Հանրապետության մարզերի բազմաթիվ բնակավայրեր։
Թանգարանում բնօրինակ աշխատանքների, իսկ թանգարանից դուրս թեմատիկ «պաստառային» ցուցադրությունների այս շարքը նպատակ ունի բնակիչների և զբոսաշրջիկների ուշադրությունը հրավիրել հայկական ազգային արժեքների ու մշակութային հարուստ ժառանգության վրա։ Բացի այդ, հանրային տարածքներում նմանօրինակ «պաստառային» ցուցադրությունների կազմակերպումը կոչված է նպաստելու քաղաքային գովազդի և հանրության լայն շերտերի բարձր որակի բովանդակության պահանջարկի ձևավորմանը։
Հայաստանի ազգային պատկերասրահը, հավատարիմ լինելով իր առաքելությանը որպես հայկական մշակույթի պահպանման կարևորագույն կառույցներից մեկը, մշտապես իրականացնում է թանգարանային հավաքածուի և հայկական արվեստի և մշակույթի տարածմանն ու հանրահռչակմանն ուղղված ծրագրեր և նախագծեր։