Միջոցառումներ / Ցուցահանդեսներ

11.10.2023 - 15.03.2024

Հակոբ Հակոբյան․ Հոգու հայելի

 Հակոբ Հակոբյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսը ներկայացնում է անվանի արվեստագետի շուրջ 100 գեղանկարչական և գրաֆիկական գործեր, քանդակներ Հայաստանի ազգային պատկերասրահի, Ժամանակակից արվեստի թանգարանի, ընտանիքի և մասնավոր հավաքածուներից: Ցուցադրությունը կազմակերպվել է ժամանակագրական հաջորդականության և ժանրաթեմատիկ բազմազանության սկզբունքով. ներկայացված են թե՛ հեղինակի ստեղծագործական շրջանների լավագույն գործերը, թե՛ անցումային փուլերի աշխատանքները:

Հակոբ Հակոբյանի արվեստի ձևավորման ակունքներում կյանքի անձնական ընկալումներն են:   Ստեղծագործական երկար տարիների ընթացքում նկարչին մշտապես հուզել է մարդու թեման, կյանքի տարբեր փուլերում կենցաղային կամ այլաբանական կողմերից նրան ներկայացնելու կերպը: Նա փնտրել է նաև այլ ուղիներ՝ ազատագրվել երկչափ հարթությունից, անշունչը շնչավոր դարձնել: 

Հակոբ Հակոբյանը կարողացել է գեղարվեստական միջավայր ներմուծել ուրույն գունամտածողություն, ոճական ու գեղագիտական սկզբունքներ, որոնք ընդունվել և հաստատվել են իբրև այլընտրանքային մտածողության դրսևորում՝ ձևավորելով յուրօրինակ պատկերային մտածողություն:

Համադրող՝ Մարգարիտա Խաչատրյան

Մշտական
ցուցադրություն

Տեր-Հարության Խորեն

Շաբին Կարա-Հիսար (Վրեժ)

թուղթ, մատիտ
46x59,7 սմ