Միջոցառումներ / Ցուցահանդեսներ

07.06.2024 - 05.07.2024

Նվիրատուներ եվ նվիրատվություններ. Վալմարի ինքնատիպ հավաքածուից

Հայաստանի ազգային պատկերասրահի հարուստ հավաքածուի ձևավորման երկարամյա պատմության ընթացքում առանցքային դեր են ունեցել հավաքորդների նվիրատվությունները: 2021 թվականից իրականացվող «Նվիրատուներ և նվիրատվություններ» լայնածավալ նախագծի հիմնական շարժառիթը հայ արվեստագետների նվիրաբերած գործերի ցուցադրումն է, ինչպես նաև նվիրատուների անգնահատելի գործունեության կարևորումը:

«Նվիրատուներ և նվիրատվություններ. Վալմարի ինքնատիպ հավաքածուից» ցուցադրությունը ներկայացնում է Հայաստանի ժողովրդական նկարիչ Վալմարի (Վլադիմիր Մարգարյան) դեռևս 1970-ականներից ձևավորված հավաքածուն: Այն ընդգրկում է հայ կերպարվեստի նշանավոր արվեստագետների գեղանկարչական ու գրաֆիկական գործերի միայն մի մասը (շուրջ 60 գործ)՝ հավաքագրված գնումների, փոխանակման և նվիրաբերության միջոցով: 

Այս ցուցադրությունում տեղ գտած Մարտին Պետրոսյանի  («Սոֆիա», 1993, թուղթ, ջրաներկ, 27 x 21) գրաֆիկական աշխատանքը Վալմարի նոր նվիրատվությունն է Հայաստանի ազգային պատկերասրահին:

Ցուցահանդեսի համադրող՝ Մարգարիտա Խաչատրյան

Մշտական
ցուցադրություն

Տեր-Հարության Խորեն

Մերկ կնոջ կիսաֆիգուր (Պարող սևամորթը) (1937)

թուղթ, սոուս
56x37,8 սմ