09.10.2024 - 22.11.2025
«Սիրավյանի Փարաջանովը» ցուցահանդեսը նվիրված է Հենրիկ Սիրավյանի 95-ամյա և Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյաններին և ներկայացնում է Փարաջանովին պատկերող Սիրավյանի հինգ տասնյակից ավելի գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքները: Ցուցադրությունը ներառում է նաև կինոռեժիսորի թանգարանի հավաքածուից գործեր, որոնք առավել ընդգրկուն են դարձնում Փարաջանովի «սիրավյանական» կերպարը:
Սերգեյ Փարաջանովի էքսցենտրիկ կերպարը կերտելիս Սիրավյանը ցուցաբերել է առանձնահատուկ մոտեցում, ինչն էլ խոսում է պորտրետային ճկուն վրձնի մասին: Հանճարեղ ռեժիսորը, որն իր կյանքը յուրօրինակ ձևով էր ապրել և վերածել արվեստի, դիմակայելով կյանքի դժվարություններին, ազատազրկմանը, հետապնդումներին՝ Սիրավյանի գործերում ձեռք է բերել ֆանտաստիկ հերոսի դիմագիծ: Թեմատիկ կտավներում Փարաջանովը պատկերված է երևակայական գունագեղ աշխարհում, որտեղ ամեն ինչ ինքնատիպ է ու գեղեցիկ, և այդ աշխարհի կենտրոնում հենց ինքն է՝ ՄԱՐԴ-ՏՈՆԸ…
Համադրող՝ Զարուհի Դիլանյան: