07.12.2024 - 31.01.2025
Վահրամ Գայֆեճյանը (1879–1960) Xx Դարի Հայ Կերպարվեստի և Գեղարվեստական Կրթության Հիմնադիրներից Է: Նա Հայկական Իմպրեսիոնիզմի Խոշոր Ներկայացուցիչներից և Առաջին Հայ Մոդեռնիստներից Մեկն Է, Որի Արվեստը Ձևավորվել Է Xx Դարասկզբին Ռուսական Ավանգարդի Միջավայրում՝ Կազմելով Նրա Մասը։ Վ․ Գայֆեճյանը Նաև Արդյունաբերական և Քաղաքային Ժանրերի Առաջատար Վարպետներից Է Հայ Կերպարվեստում։
Վ. Գայֆեճյանը Ծնվել Է Անիի և Կարինի Հայ Մշակույթի Ժառանգորդ Ախալցխա Քաղաքում (Այն Ժամանակ Ռուսական Կայսրության Թիֆլիսի Նահանգի Հայկական Խոշոր Կենտրոն), Մտավորական, Մանկավարժ, Քահանա Տեր Մկրտիչ Գայֆեճյանի Ընտանիքում:
1891–1911 Թթ․ Նկարիչն Ապրել և Ստեղծագործել Է Մոսկվայում, Սովորել Է Լազարյան Ճեմարանում, Մոսկվայի Պետական Համալսարանում (Ավարտել Է Իրավաբանական Ֆակուլտետը), Մոսկվայի Գեղանկարչության, Քանդակագործության և Ճարտարապետության Ուսումնարանում։
1924 Թ․ Խորհրդային Հայաստանի Կառավարության Հրավերով Վ․ Գայֆեճյանը Տեղափոխվել Է Երևան՝ Ստանձնելու Նորաստեղծ, Այժմ Փ․ Թերլեմեզյանի Անվան Գեղարվեստի Ուսումնարանի Ղեկավարումը, Որտեղ Մեծ Նվիրումով Դասավանդել Է Շուրջ Երեսուն Տարի և Այդպիսով Անգնահատելի Ծառայություն Մատուցել Հայ Կերպարվեստի Առաջընթացին։
Որպես «Բուրժուական» Արվեստի Ներկայացուցիչ, Վ․ Գայֆեճյանը Հրաշքով Է Խուսափել Ստալինյան Հալածանքներից, Սակայն Նախախորհրդային Շրջանի Իր Հիասքանչ Ստեղծագործությունների Զգալի Մասը, Ավաղ, Չի Փրկվել։
Վ․ Գայֆեճյանի 145-Ամյակին Նվիրված Այս Գողտրիկ Ցուցահանդեսում Ներկայացված «Դեկորատիվ Մոտիվներ» և «Գունային Կոմպոզիցիաներ» Շարքերը (1902–1907) Նկարչի Ստեղծագործության Ամենավաղ՝ Մոսկովյան, Մոդեռն-Սիմվոլիստական Շրջանից Մեզ Հասած Բացառիկ Գոհարներ Են։ Խորհրդային Շրջանում Նկարիչը Գաղտնի Էր Պահում Այդ «Վտանգավոր» Գործերը, և Միայն Իր Մահից Հետո Դուստրը, Արվեստաբան Էլլեն Գայֆեճյանը Հայտնաբերեց, Ասպարեզ Հանեց, Ուսումնասիրեց Դրանք։ Պատանի Վ․ Գայֆեճյանը Դրանք Ստեղծելիս Լրջորեն Տարված Էր Մոդեռնի Դարաշրջանի Ծրագրային Գաղափարներով՝ Ուղղված Ներքին, Անտեսանելի, Ոգեղեն Էությունների և Զգացումների Երևակմանը Արվեստի Լեզվի Համապարփակ Նորացման Միջոցով, Զուգորդական և Ինտուիտիվ Եղանակներով: Այդ Ճանապարհին Նա Տեսողական Պատկերը Մերձեցնում Է Երաժշտությանը՝ Կանխազգալով Վերացական Արվեստի Ռահվիրա Վասիլի Կանդինսկու Սինեսթեզիայի Գաղափարը։ Նրբազգաց և Ինտելեկտուալ Գայֆեճյանը Վ․ Կանդինսկուց Մի Քանի Տարով Ավելի Վաղ Ընդհուպ Մոտեցավ Վերացական Արվեստին, Սակայն Ինչ-Ինչ Հանգամանքների Բերումով Իր Այդ Փորձարարությունները Շարունակություն Չունեցան։ Մինչդեռ, Այս Մանրիկ Գլուխգործոցներն Իրենց Մեջ Կրում Են Մոնումենտալ Տարածություն Գրավելու Միտումը, և Դրանում Այսօր Հնարավոր Դարձավ Համոզվել Մեծ Մասշտաբի Մեջ Դրանց Թվային Վերարտադրման Միջոցով։
«Դեկորատիվ Մոտիվներ» և «Գունային Կոմպոզիցիաներ» Շարքերը Գայֆեճյանն Առաջին Անգամ Ցուցադրել Է 1919 Թ․ Հայ Արվեստագետների Միության Երկրորդ Ցուցահանդեսին Թիֆլիսում, Երբ Դրանք Անմիջապես Գրավել Են Ժամանակի Առաջադեմ Արվեստի Հանրության Ուշադրությունը և Հիշատակվել Մամուլում։ 1961 և 1972 Թվականներին Շարքերը Ցուցադրվել Են Հայաստանի Նկարիչների Միությունում և Պետական (Այժմ Ազգային) Պատկերասրահում Նկարչի Հետմահու Ցուցահանդեսներում։ 1972 Թ․ Ցուցահանդեսի Պատկերագրքի Ներածական Տեքստը Հեղինակել Է Երվանդ Քոչարը, Որն Անչափ Բարձր Էր Գնահատում Վ․ Գայֆեճյանի Արվեստը։ Այդ Ցուցահանդեսները, Նկարչի Ողջ Գեղարվեստական Ժառանգությամբ Հանդերձ, Մեծապես Ազդել և Նպաստել Են Xx Դարի Երկրորդ Կեսի Ազգային Մոդեռնիզմի Կայացմանը, Որի Վավերագիր Վկայությունները Բազմաթիվ Են։
1943 Թ․ Վ․ Գայֆեճյանը Արժանացել Է Հայկական Խսհ Վաստակավոր Մանկավարժի, 1954 Թ․՝ Արվեստի Վաստակավոր Գործչի Կոչումներին։ Սակայն, Արվեստաբան Հենրիկ Իգիթյանի Խոսքով «Լուռ Հանճարի»` Արդի Հայ Կերպարվեստում Իրական Մեծ Վաստակի Վկաները Նրան Ուսանած և Իր Արվեստով Ոգեշնչված Բազմաթիվ Անվանի Արվեստագետներն Են։
Վ․ Գայֆեճյանը Հայ Կերպարվեստին Ազնվական Փայլ Հաղորդեց և Այն Բարձրացրեց Համաեվրոպական Արդի Արվեստի Մակարդակին։
Համադրող՝ Լիլիթ Սարգսյան