Միջոցառումներ / Թեմատիկ ծրագրեր

11.10.2017 - 11.10.2017

«Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի 300-ամյակ. Պատմություն և արդիականություն» խորագիրը կրող միջազգային գիտաժողով

 Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդանիստում՝ Մոսկվայի հայկական համալիրում, սեպտեմբերի 15-16-ին տեղի ունեցավ «Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի 300-ամյակ. Պատմություն և արդիականություն» խորագիրը կրող միջազգային գիտաժողովը, որի ընթացքում արծարծվեցին Ռուսաստանում Հայ Եկեղեցու գործունեության անցյալի ձեռքբերումներին, ռուսական մշակույթում հայերի ներդրմանը ու երկու ժողովուրդների համագործակցությանը վերաբերող ուշագրավ հարցեր։
Ազգային պատկերասրահից գիտաժողովին մասնակցում էր հայ գեղանկարի բաժնի գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու Քնարիկ Ավետիսյանը «Վերջին քսան տարիներին կառուցված հայկական եկեղեցիների նկարազարդումը» զեկույցով։

 

Մշտական
ցուցադրություն

Անհայտ հայ նկարիչ, 18-րդ դար

Աղթամարի եկեղեցու խաչվառը

կտավ, յուղաներկ
67x49 սմ