Հավաքածու / Շտեմարան



Տրոպինին Վասիլի Անդրեևիչ

(1776 - 1857)

Գեղանկարիչ, դիմանկարի վարպետ: Ինը տարեկանում դարձել է Գեղարվեստի Կայսերական Ակադեմիայի սան և այն ավարտել 1804 թ.: Վ. Տրոպինինի ստեղծագործական գործունեությունն ընթացել է Մոսկվայում: Ստեղծված դիմանկարների շարքի համար 1823 թվին արժանացել է ակադեմիկոսի կոչման: Տրոպինինի լավագույն դիմանկարները առանձնանում են ակնառու նմանությամբ, արտահայտչականությամբ և ներդաշնակ գունաշարով: Նկարչի արվեստի ռեալիզմը, նրա նվաճումները ժանրային գեղանկարչության ոլորտում այդ աշխատասեր և առօրյայում համեստ վարպետին դարձրել եին 19-րդ դարի առաջին կեսի առաջնակարգ ներկայացուցիչներից մեկը: Նրա բազմաթիվ դիմանկարներից հարկ է նշել Ա. Պուշկինի, Ա. Լազարևի, Կ. Բրյուլովի, Ն. Կարամզինի, իշխան Ս. Գագարինի դիմանկիարները, ինչպես նաև վարպետի ինքնանկարը: