Կրթական ծրագրեր

28.10.2011 - 28.12.2011

«ԱՐՎԵՍՏԸ՝ ԱՅՍՏԵՂ ԵՎ ՀԻՄԱ» հոգեբանական թրեյնինգ

Հայաստանի ազգային պատկերասրահը հրավիրում է մասնակցելու «Արվեստը՝ այստեղ և հիմա» թրեյնինգ-դասընթացին:

Առաջին անգամ ՀԱՊ-ում օգտագործելով հոգեբանական մեթոդները, կանդրադառնանք արվեստին (տեսակներ, արվեստագետներ, արվեստի գործեր և դրանց պատմությունը):

Թրեյնինգի առանձնահատկությունն է դասերի ընթացքում արվեստի տարբեր տեսակների դիտարկումը:



Թրեյնինգի առարկա՝ արվեստ,
Թրեյնինգի մեթոդներ՝ գեշտալտ-հոգեբանական, ինտերակտիվ

Թրեյնինգի նպատակներն են.

Արվեստաբանական`մասնակիցներին ծանոթացնել.
• արվեստի զարգացման պատմությանը
• արվեստի ճյուղերին, ուղղություններին
• արվեստի ազդեցության առանձնահատկություններին
• արվեստի ընակալման առանձնահատկություններին

Հոգեբանական՝ զարգացնել մասնակիցների.
• ինքնագիտակցման ունակությունը
• միջավայրի գիտակցման ունակությունը
• ազատ գործելու և ինքնաարտահայտվելու ունակությունը
• անձնային աճի կարողությունը

Դասընթացը նախատեսված է 15 և ավելի տարեկանների համար:
Տևողությունը՝ 2 ամիս, շաբաթը մեկ օր:
Վճարը՝ 8000 դր. ամսեկան (աշակերտների, ուսանողների և թոշակառուների համար՝ 4000 դր.)

Գրանցվելու կամ մանրամասներին ծանոթանալու համար կարող եք զանգահարել (010)567472 հեռախոսահամարով կամ գրել
nga_education@yahoo.com