Կրթական ծրագրեր

19.12.2012 - 22.12.2012

ԽԱՂ-ԷՔՍԿՈՒՐՍԻԱ «ՍՏԵՂԾԵԼՈՎ ՀԵՔԻԱԹԸ»

 Ավարտին է մոտենում 2012 թ.-ը, երբ մեր Երևանը հռչակվել էր գրքի մայրաքաղաք: Մինչև տարվա ավարտը և նոր տարուն ընդառաջ Հայաստանի ազգային պատկերասրահում կրկին կանցկացվի «Ստեղծելով հեքիաթը» խաղ-էքսկուրսիան: 

 
Մասնակիցները կիմանան, թե ինչ մասերից է բաղկացած ու ինչ սկզբունքով է կառուցվում գիրքը: Ծրագիրը հնարավորություն կտա երեխաներին ծանոթանալ հայ մեծ քանդակագործ Հակոբ Գյուրջյանի քանդակների հերոսներին և ստեղծել նրանց մասնակցությամբ սեփական ամանորյա պատմվածքը կամ հեքիաթը, որը և կվերածեն գրքի:
Ծրագիրը մշակված է 7-9 և 10-12 տարեկան