16.11.2013 - 10.06.2014
2013թ. հոկտեմբերից յուրաքանչյուր շաբաթ օր առաջարկում ենք մասնակից լինել ՀԱՊ-ի գիտական գծով փոխտնօրեն, արվեստաբան Անուշ Հակոբյանի կողմից ներկայացվող համաշխարհային և հայ արվեստի պատմության և տեսության դասախոսություններին:
Ընթացքում անդրադարձ է կատարվում կերպարվեստի պատմության ընթացքին՝ նախնադարից մինչև արդի ժամանակաշրջանի արվեստը:
Դասախոսությունների այս շրջափուլը բաղկացած է մի շարք թեմատիկ դասախոսություններից: Յուրաքանչյուր շաբաթ օր կարելի է մասնակցել դրանցից մեկին: Թեման հայտարարվում է դասախոսությունից մեկ շաբաթ առաջ այս էջում:
Դասախոսությունները հանրամատչելի են, նպատակ ունեն արվեստասերներին ծանոթացնել արվեստի պատմությանն ու տեսության հարցերին, անցնում են ինտերակտիվ և քննարկումներով:
Այս ծրագիրը տևելու է մինչև ս.թ. հունիսի 10-ը:
Նախնական գրանցման կամ լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել (010)567472 հեռախոսահամարով կամ գրել nga_education@yahoo.com էլ. հասցեով, նշելով մասնակցի անունն, ազգանունը և կոնտակտային տվյալները:
_________________________________________________
8 Փետրվար 2014
ժամը` 14:00
Զեկուցող` Անուշ Հակոբյան
Թեմա`
Հին Բաբելոնի, Ասորեստանի արվեստը: Խեթական, Խուրիական մշակույթ: Փյունիկիայի պետություն:
14 Դեկտեմբեր 2013
Թեմա`
Հին Բաբելոնի շրջան. Միտանիա. Նոր Բաբելոնի շրջան . Աքեմենյան Պարսկաստան
7 Դեկտեմբեր 2013
Թեմա`
Առաջավոր Ասիա. Միջագետք....Շումերի և Աքքադի արվեստ:
23 Նոյեմբերի 2013
Թեմա`
Հին Եգիպտոսի արվեստ
16 Նոյեմբերի 2013
Թեմա`
Նախնադարյան արվեստ
Դասախոսությունը նպատակ ունի ներկայացնել նախնադարյան ճարտարապետությունը և կերպարվեստը իր ժամանակագրական ընթացքի մեջ:
9 Նոյեմբերի 2013
Թեմա`
Արվեստի դերը հասարակության մեջ.Արվեստի տեսակներն ու ժանրերը. Ոճ: