Թանգարան / Ֆոնդերի համալրում

Ֆոնդերի համալրում

 Համաձայն ՀԱՊ-ը 2024 թվականի ֆոնդերի համալրման հայեցակարգի` պատկերասրահը հայտարարում է մշակութային արժեքների ձեռքբերման հայտերի ընդունում:
Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել պատկերասրահի էլեկտրոնային հասցեին (galleryarmenia@yahoo.com /info@gallery.am):
Հայտը ներկայացնող անձը պետք է ունենա տվյալ առարկայի փորձագիտական եզրակացությունը՝ համաձայն պետական գնման չափորոշիչների, լուսանկարը, առարկայի տվյալները, առարկայի գնման համար առաջարկվող արժեքը, առարկայի սեփականատիրոջ համաձայնությունը:
Ներկայացված հայտերը կուսումնասիրվեն Հայաստանի ազգային պատկերասրահի ֆոնդային գնահատող հանձնաժողովի նիստում՝ առարկայի թանգարանի ֆոնդի բնույթին համապատասխանությունը հաստատելու համար: Հանձնաժողովի կողմից հայտը հավանության արժանանալու կամ մերժման դեպքում պատկերասրահի կողմից կտեղեկացվի դիմումատուին:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2024 թ. օգոստոսի 29-ը:

  • Ֆոնդերի համալրում