20.07.2016 - 12.08.2016
Ս.թ հուլիսի 20-ին` ժ. 13:00, Մինաս Ավետիսյանի ծննդյան 88-ամյակի կապակցությամբ նկարչի ծննդավայրում՝ Ջաջուռի տուն-թանգարանում, կբացվի նոր ցուցադրություն։ Այն ընդգրկում է արվեստագետի տարբեր տարիների գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքներ, բեմաձևավորումների էսքիզներ, ինչպես նաև Ազգային պատկերասրահի հավաքածուի 13 ստեղծագործություններ, որոնք տուն-թանգարանում ցուցադրվելու են առաջին անգամ։
Ցուցադրությունը կշարունակվի մեկ ամիս։
Թանգարանը աշխատում է ժ.10:00 -16:00: