Թանգարան / Նորություններ

25.09.2016 - 28.10.2016

Անի Քանանյան «Հետքեր»

  Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո) թանգարանում սեպտեմբերի 25-ին՝ ժամը 15:00-ին, կբացվի Երևանի Գեղարվեստի ակադեմիայի Դիզայնի ֆակուլտետի Կիրառական արվեստի բաժնի շրջանավարտ Անի Քանանյանի «Հետքեր» խորագրով ստեղծագործությունների ցուցահանդեսը:

Ցուցադրվելու են թղթի, կտավի վրա գուաշով, յուղաներկով կատարված ազատ կոմպոզիցիաներ, որոնք իրենց խորհրդավոր մակերեսներով գրավում են դիտողի ուշադրությունը: Ցուցահանդեսի գլխավոր իրողությունը Անի Քանանյանի կավե ստեղծագործություններն են, որոնք իրենց անսովոր, հետաքրքրական նյութականությամբ առանձնակի տպավորություն, ջերմություն են հաղորդում դիտողին` բոլորովին չհիշեցնելով խեցեգործության դասական ձևերը: Օգտագործելով կավի բնական գույնը՝ նաև ուրիշ բնական գույներ, թրծման եղանակով Անի Քանանյանը հասել է նկատելի գեղարվեստական արդյունքի: Ցուցահանդեսը, անկասկած կգրավի ժամանակակից արվեստի սիրահարներին, հետաքրքրվողներին, նաև նրանց, ովքեր անտարբեր չեն կիրառական արվեստի, խեցեգործության, ժամանակակից արվեստին: Ցուցադրությունը կշարունակվի մինչև հոկտեմբերի 28-ը:

 

 



Մշտական
ցուցադրություն

Դոմ Օգյուստ

Ծաղկաման (19-րդ դարի վերջ 20-րդ դարի սկիզբ)

ապակի բազմաշերտ, փորագրում , փչում, կաղապարում, թթվուտամշակում
բարձ.18,7/երկ.8/խորութ.5,8 սմ