25.10.2016 - 25.10.2016
Այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ կայացավ նվիրատվություն: Ռումինահայ լրագրող, հրապարակախոս տիկին Մադլեն Գարագաշյանի ցանկությամբ ռումինահայ նկարիչ Երվանդ Նիկողոսյանի մի նկար և 19-րդ դարի բալկանյան ոճի արծաթյա ճարմանդը հանգրվանեցին Ազգային պատկերասրահում: Ի նշան հարգանքի, շնորհակալության, նաև բարեկամության ակնկալիքով, թանգարանի տնօրեն Արման Ծատուրյանը ՀԱՊ-ի կողմից տիկին Մադլենին հանձնեց շնորհակալագիր: Իր խոսքում պարոն Ծատուրյանը շեշտեց, որ արվեստի արժեքավոր և մնայուն գործերը պետք է պահպանվեն մայր թանգարանում: