28.01.2017 - 28.01.2017
Հայոց բանակի օրը տոն է բոլորիս համար: Բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի կապակցությամբ հպարտությամբ շնորհավորում եմ զինված ուժերի ողջ անձնակազմին՝ զինվորից մինչև գեներալ, շնորհավորում եմ նաև մեզ՝ բոլորիս: Հայ ժողովուրդն իր պատմության ընթացքում մշտապես պայաքարել է հանուն անկախ պետականության, հավատի, լեզվի, մշակույթի պահպանման՝ «վասն հաւատոյ, վասն հայրենյաց» կարգախոսը շուրթերին:
Հավերժ փառք և խոնարհում անպարտ և հաղթանակած հայոց բանակին:
Իմ ցանկությունն է, որ Հայաստան աշխարհում առավոտները բացվեն խաղաղ և մեզ ուղեկից լինի հայ զինվորի անսասան կամքը, խիզախությունն ու ոգու արիությունը: