Թանգարան / Նորություններ

24.02.2020 - 24.02.2020

«Հայկական հողի գույնը» ֆիլմի ցուցադրություն

Փետրվարի 21-ին վավերագրական կինոյի մեծ վարպետ Միքայել Վարդանովի ծննդյան օրն է: Այս առիթով Ազգային պատկերասրահը կազմակերպում է բացառիկ ցուցադրություն՝ վերջին 51 տարվա ընթացքում առաջին անգամ ներկայացնելով նրա 1969 թվականի «Հայկական հողի գույնը» ֆիլմը, որտեղ նկարահանվել են բազմաթիվ հայ արվեստագետներ: Սովետական շրջանում ստեղծված և հետագայում արգելված այս կինոժապավենը նկարիչներ Մինաս Ավետիսյանի առաջին և Մարտիրոս Սարյանի վերջին նկարահանումն էր կինոյում:
Ֆիլմի ցուցադրությունը տեղի կունենա փետրվարի 25-ին՝ ժամը՝ 15:00-ին, Ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում:
Հանդիպումը կանցկացնի Լոս Անջելեսի «Փարաջանով-Վարդանով» ինստիտուտի տնօրեն Մարտիրոս Վարդանովը:
 
Մուտքը ազատ է:

 

Մշտական
ցուցադրություն

Ցիոնգլինսկի Յան Ֆրանցևիչ

Տանժեր (1908)

կտավ, յուղաներկ
41,5x52,5 սմ