Թանգարան / Բաժիններ

Հրատարակչական բաժին

1996 թվականից, երբ ստեղծվել է հրատարակչական բաժինը, Ազգային պատկերասրահն իրականացնում է ինքնուրույն հրատարակչական ծրագիր, որը կոչված է գիտական հանրությանը և արվեստասեր լայն շրջանակներին հասու դարձնելու թանգարանի հարուստ հավաքածուները: Հրատարակության են պատրաստվում և տպագրվում են մենագրություններ, ալբոմներ, գիտական կատալոգներ, բուկլետներ և այլն: Այստեղ լույսընծայվելիք աշխատությունները ենթարկվում են գիտական և լեզվաոճական խմբագրման, թարգմանության, սրբագրման, իրականցվում է դրանց համակարգչային ձևավորումն ու մակետավորումը: Բաժինն իրականացնում է մշտական ցուցադրության և ժամանակավոր ցուցահանդեսների գիտական էքսպլիկացիաների՝ անոտացիաների, պիտակների, բուկլետների և այլ նյութերի մշակումը, խմբագրումը, թարգմանությունը օտար լեզուներով, վերահսկում է դրանց բարձրորակ տպագրությունը:
Պատկերասրահի հրատարակած գրականությունը վաճառվում է թանգարանում գործող և առցանց՝ shop.gallery.am խանութներում և այլ գրախանութներում:
 


Բաժնի վարիչ՝ Արա Խաչիկօղլյան
Էլ. փոստ՝ arkhach2003@yahoo.com