Միջոցառումներ / Ցուցահանդեսներ

27.01.2015 - 10.02.2015

«Դրախտ երկրի վրա» ֆոտո-ցուցահանդես

 Հունվարի 27-ին, ժ.14։00 Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի Հնդկաստանի Ջամմու և Քաշմիր նահանգի վերաբերյալ «Դրախտ երկրի վրա» ֆոտո-ցուցահանդեսը, որը նվիրված է Հնդկաստանի Հանրապետության 65-ամյակին:


Ցուցադրված 82 լուսանկարներում պատկերված են նահանգի մշակույթը, գեղատեսիլ վայրերը, տաճարները և այլն:
Բացման պաշտոնական մասում ելույթ կունենան ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Սուրեշ Բաբուն, Փարավոն Միրզոյանը, «Լոտոս» ՀԿ-ի նախագահ Մարինե Պապյանը:
Արևելագետ, ԵՊՀ դասախոս Նաիրա Մկրտչյանը կներկայացնի հետաքրքիր տեղեկություններ Ջամմու և Քաշմիր նահանգի մասին:
Համերգային մասում ելույթ կունենան «Զանգակներ» համույթը (գեղ. ղեկավար Շահե Քեշիշյան), քամանչահար Հակոբ Խալաթյանը, դուդուկահար Հարություն Չկոլյանը, «Վիկտորիա» պարային համույթը:
Կցուցադրվի նաև «Հնդկաստան. միասնություն բազմազանության մեջ» ֆիլմը, որը պատրաստել է «Արմեդիա» տեղեկատվական-վերլուծական գործակալությունը (հեղինակ` Նաիրա Մկրտչյան): Ֆիլմը ներկայացնում է բազմազգ և բազմակրոն Հնդկաստանը, նրա բազմազան բնությունը, պատմում է երկրի` բրիտանական գաղութատիրությունից անկախանալու և հանրապետություն հռչակելու, ինչպես նաև՝ բազմադարյա փիլիսոփայության մասին:
«Դրախտ երկրի վրա» ֆոտո-ցուցահանդեսը կգործի հունվարի 27-ից փետրվարի 10-ը:
Հայաստանի ազգային պատկերասրահում ցուցահանդեսը կազմակերպել է «Լոտոս» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանատան աջակցությամբ:

 

Մշտական
ցուցադրություն

Բաշինջաղյան Գևորգ Զաքարի

Անիի Աստվածածնի վանքի ավերակները (1901)

կտավ, յուղաներկ
82x125 սմ