Միջոցառումներ / Ցուցահանդեսներ

04.03.2023 - 01.11.2024

Մերկի Հանդերձները․ Մերկության ընկալումները հայկական գրաֆիկայում

Ցուցահանդեսn ընդգրկում է ավելի քան 100 գրաֆիկական աշխատանք Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուից և վեր է հանում մերկության դրսևորումների բազմազանությունը հայ արվեստում պարկեշտամիտ արվեստաբանական պատումների ստվերներից։ Ի հակադրություն ընդունված կարծիքների, մերկը մշտապես առկա է եղել հայ արվեստում՝ 1840-ականներին հայկական ակադեմիական նկարչության սկզբնավորումից մինչ մեր օրերը: Ցուցահանդեսն ուրվագծում է այդ պատմությունը՝ մատնանշելով այն հիմնական թեմատիկ և տեսական հետաքրքրությունները, որոնք գրավել են այդ ընթացքում Հայաստանում և Սփյուռքում գործող արվեստագետներին:

Համադրողներ՝ Վիգեն Գալստյան, Սեդա Խանջյան
Ցուցահանդեսը կգործի մարտի 4-ից
Մուտքը՝ Հանրապետության հրապարակից և Արամի փողոցից
Տարիքային սահմանափակում՝ 16+

Մշտական
ցուցադրություն

Դեյնեկա Ալեքսանդր Ալեքսանդրովիչ

Մոսկվայի ծայրամասում (1941)

կտավ, յուղաներկ
100x137 սմ