Թանգարան / Նորություններ

28.07.2016 - 28.07.2016

Հովհ. Այվազովսկու ծննդյան 200 ամյակին նվիրված ցուցահանդես Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում

Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում Հովհ. Այվազովսկու ծննդյան 200 ամյակին նվիրված ցուցահանդեսին ակտիվ մասնակցություն ունի նաև Հայաստանի ազգային պատկերասրահը: Ս.թ. հուլիսի 12-ին Հայաստանի ազգային պատկերասրահի գիտական գծով փոխտնօրեն Սամվել Հովհաննիսյանը և վերականգնման բաժնի վարիչ Իգոր Պողոսյանը Տրետյակովյան պատկերասրահին՝ ժամանակավոր ցուցադրության նպատակով, հանձնեցին Հովհ. Այվազովսկու թվով 12 աշխատանքներ, որոնք Մոսկվա են տեղափոխվել հատուկ պահպանությամբ և անվտանգությունն ապահովող արկղերով:
Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա ս.թ. հուլիսի 28-ին Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում: Բացման արարողությանը հրավիրված է և ներկա է լինելու Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը:
 Դիտել կից հղումը:

http://www.tretyakovgallery.ru/ru/calendar/exhibitions/exhibitions6134/



Մշտական
ցուցադրություն

Քոչար Երվանդ Սիմոնի

Կնոջ դիմանկար (Ա. Մովսեսյան) (1936)

փայտ, յուղաներկ
27x21,5 սմ