Կրթական ծրագրեր

Կրթական ծրագրեր

 

                                                      

 

 

26.03.2014 - 26.03.2014

Դաս–էքսկուրսիա «Տաղավար տոների արտացոլումը հայ միջնադարյան արվեստում. Սուրբ ծնունդը»

Մարտի 26–ին ՀԱՊ–ի որմնանկարների ցուցասրահում Մաշտոցի դպրոցի 9–րդ դասարանի սաները մասնակցեցին «Տաղավար տոների արտացոլումը հայ միջնադարյան արվեստում. Սուրբ ծնունդը» դաս–էքրսկուրսիային։ Հեղինակ և վարող՝ Քնարիկ Ավետիսյան

16.11.2013 - 10.06.2014

ԱՐՎԵՍՏԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Յուրաքանչյուր շաբաթ օր կարելի է մասնակցել ՀԱՊ-ի գիտական գծով փոխտնօրեն, արվեստաբան Անուշ Հակոբյանի կողմից ներկայացվող համաշխարհային և հայ արվեստի պատմության և տեսության դասախոսություններին:

10.02.2014 - 21.03.2014

Վ. Բրյուսովի անվան համալսարանի ուսումնաարտադրական պրակտիկա

Ս.թ փետրվարի10-ից մարտի 21-ը Հայաստանի Ազգային պատկերասրահում իրենց ուսումնաարտադրական պրակտիկան են անցկացրել Վ.Բրյուսովի պետական լեզվաբանական համալսարանի օտար լեզուների և լեզվաբանության միջմշակութային հաղորդակցման ֆակուլտետի ուսանողները:

24.10.2013 - 26.10.2013

ՍԵՄԻՆԱՐ Ժամանակակից թանգարանը և նրա գործունեության մի քանի կարևոր հիմնախնդիրները

24 հոկտեմբերի 2013 թ. Զեկուցող` Անուշ Հակոբյան Թեմա` Թանգարանային գործունեության հումանիստական ուղղվածությունը։ ժամը 11.00

19.12.2012 - 22.12.2012

ԽԱՂ-ԷՔՍԿՈՒՐՍԻԱ «ՍՏԵՂԾԵԼՈՎ ՀԵՔԻԱԹԸ»

Ավարտին է մոտենում 2012 թ.-ը, երբ մեր Երևանը հռչակվել էր գրքի մայրաքաղաք: Մինչև տարվա ավարտը և նոր տարուն ընդառաջ Հայաստանի ազգային պատկերասրահում կրկին կանցկացվի «Ստեղծելով հեքիաթը» խաղ-էքսկուրսիան:

28.10.2011 - 28.12.2011

«ԱՐՎԵՍՏԸ՝ ԱՅՍՏԵՂ ԵՎ ՀԻՄԱ» հոգեբանական թրեյնինգ

Հայաստանի ազգային պատկերասրահը հրավիրում է մասնակցելու «Արվեստը՝ այստեղ և հիմա» հոգեբանական թրեյնինգին:

19.08.2011 - 19.10.2011

ԽԱՂ-էՔՍԿՈՒՐՍԻԱ «ԴԱԼԻՆ ԵՎ ՍՅՈՒՐՌԵԱԼԻԶՄԸ»

Ցուցահանդեսի դիտումը պատանիների համար ավելի մատչելի և հետաքրքիր դարձնելու նպատակով Հայաստանի ազգային պատկերասրահը կազմակերպում է խաղ-էքսկուրսիա “Դալին և սյուրռեալիզմը”: